Իռլանդիայի կառավարությունը կգլխավորի սոցիալական պաշտպանության նախարար Լեո Վարադկարը, որը 2015 թվականին բացահայտ հայտարարել էր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Հնդկական արմատներով 38-ամյա քաղաքական գործիչը երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը կդառնա: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Հունիսի 2-ին Վարակդարին ընտրել են իշխող «Ֆինե Գել» կուսակցության ղեկավար: Այդպիսով, նա շուտով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որը թափուր է մայիսից, գործող վարչապետ Էնդա Քենիի՝ պաշտոնից հեռանալու մասին հայտարարելուց հետո:

Քենին աջակցություն է հայտնել իր հաջորդին: «Դա մեծ պատիվ է նրա համար, եւ ես գիտեմ, որ նա իրեն կնվիրի մեր երկրի բնակչության կյանքի բարելավման գործին»,- հավելել է պաշտոնից հեռացող գործիչը: