Վանաձորում վերելակի հորանն ընկած աղջկա առողջական վիճակը կայունացել է: Այա մասին այսօր` հունիսի 5-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

Աղջկա երկու ոտքերը կվիրահատեն երկու օր անց` նրա առողջական վիճակի վեջնական կայունացումից հետո: Երեխայի մոտ կա կոնքի երկու ոսկրի կոտրվածք, երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայսի 30-ին Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն էր ընկել 14-ամյա Լուսինե Զ.-ն, որը ստացել է բազմակի վնասվածքներ:

Նրա հետ վերելակում եղել է 14-ամյա Վ. Ա.-ն, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: