Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում օդանավի կործանման հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել են հրշեջ ծառայությունում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեկ շարժիչով Piper օդանավը կործանվել է, մինչ բժիշկների՝ դեպքի վայր ժամանելը 2 մարդ մահացել է»,- ասված է հաղորդագրությունում:
Օդանավի կործանման պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:





























