Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը համարում է, որ ահաբեկչության դեմ պայքարը հանրաճանաչ մեսենջեր արտադրող ընկերություններից պահանջում է  հատուկ ծառայություններից տրամադրել իրենց արտադրանքի ծածկագիրը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Երկուշաբթի Լոնդոնի ահաբեկչության վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ Ավստրալիայի վարչապետն ասել է. «Այսօր ծածկագրված թրաֆիքից օգտվում են միլիարդավոր մարդիկ՝ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպես WhatsApp-ն ու  Messanger-ն են։ Անհրաժեշտ է այդ ծրագրային ապահովումն արտադրող ընկերությունների փոխգործակցությունը։ Մեր անվտանգության ծառայությունները պետք է հասանելիություն ստանան նման հաղորդագրություններին»։ 

Թերնբուլը նաեւ համաձայնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ «սոցկայքերում ծայրահեղական նյութերի նկատմամբ չափազանց մեծ հանդուրժողականության հետ կապված»։