Սաուդյան Արաբիայի կառավարությունը սկսել է թագավորությունում Կատարի արբանյակային «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հեռարձակման թույլտվությունը չեղարկելու եւ նրա գրասենյակները փակելու գործընթացը, հայտնում է սաուդյան «Աջիլ» լրատվական պորտալը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին:

Պորտալի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրահանգել են կատարյան լրատվամիջոցներում աշխատող սաուդյան լրագրողներին հայրենիք վերադառնալ:

Սաուդյան Արաբիայի կառավարությունն այս միջոցառումները ձեռնարկել է Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին թագավորության հայտարարությունից հետո՝ կապված ահաբեկչական կազմակերպություններին Կատարի աջակցության հետ:

Պորտալի տեղեկացմամբ՝ Սաուդյան Արաբիայի Հեռուստառադիոհեռարձակման վարչությունը առաջիկայում պաշտոնապես կհայտարարի «Ալ Ջազիրայի» գրասենյակները փակելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: