Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան նպատակահարմար չի գտնում գերմանացի պատգամավորներին թույլ տալ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե այս պահի դրությամբ գերմանացի պատգամավորները կարող են այցելել միայն Քոնիայի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին։ Չավուշօղլուն շեշտել է, թե այս պահին նպատակահարմար չեն գտնում գերմանացի պատգամավորներին թույլ տալ այցելելու Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին։
«Եթե առաջիկայում Գերմանիան դրական քայլեր իրականացնի, գերմանացի պատգամավորները հնարավորություն կունենան այցելել նաեւ Ինջիրլիք»,–ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ թուրք–գերմանական լարվածության համատեքստում թուրքական կողմն արգելում է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին։ Գերմանիացի պատգամավորները հայտարարել էին, թե Թուրքիային նման պահվածքի դեպքում Թուրքիայից հետ կկանչեն գերմանացի պատգամավորներին։





























