Արեւելյան Աֆրիկայի կղզիներում գտնվող Մավրիկիի Հանրապետությունը, արաբական մի շարք երկրների օրինակով, հայտնել է, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը աջակցելու եւ պետությունների ներքին գործերին միջամտելու պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մավրիկին դարձել է երկրորդ ոչ արաբական պետությունը, որը խզել է հարաբերությունները Կատարի հետ։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էին Մալդիվների իշխանությունները
Երկուշաբթի Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնն ու ՄԱԷ-ն, հայտնել էին, որ խզում են Կատարի հետ հարաբերությունները՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների աջակցության ու Մերձավոր արեւելքում իրավիճակի ապակայունացման մեջ։ Լիբիայի արեւելյան մասի, Եմենի, նաեւ Մալդիվների իշխանությունները հետագայում նույնպես հայտնել էին Կատարի հետ հարաբերություններ խզելու մասին։





























