Ավստրալական Օլբերի օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Օդանավի զուգարանում ռումբի առկայության մասին կեղծ սպառնալիքով գրություն են գտել:
Մարդիկ շտապել են հեռանալ օդանավից. ոստիկանները տարհանել են 42 ուղեւորներին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Իրավապահների խոսքով, սակայն, օդանավում ոչինչ չի հայտնաբերվել:





























