Քաբուլում պայթյուն է որոտացել. թենիսի մարզադաշտի վրա հրթիռ է ընկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով TOLO News-ը:

Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նշենք, որ Աֆղանստանի մայրաքաղաքում ընթանում է «Քաբուլի գործընթացը» գագաթնաժողովը: Քննարկվում է երկրում իրավիճակի պատասխանատվությունն աստիճանաբար Աֆղանստանի կառավարությանը փոխանցելու հարցը: