Յակուտսկի Օյ գյուղում տղամարդն իր տնամերձ հողամասում մամոնտի ժանիքներ է հայտնաբերել։ Գտածոյի մասին Facebook սոցկայքում հայտնել է գավառագետ Պրոկոպի Նոգովիցինը, փոխանցում է Life-ը։

Նա ենթադրում է, որ ժանիքները պատկանում են 400-հազարամյա տափաստանային մամոնտին։ Ժանիքների երկարությունն ավելի քան 2 մետր է, իսկ տրամագիծը՝ շուրջ 50 սմ։

Նա նշում է, որ ժանիքները շատ արժեքավոր գտածո են գիտության համար։