Մերձավոր Արեւելք իմ ուղեւորության ժամանակ երկրների առաջնորդներն ինձ հայտնել են, որ Կատարն արմատականներին ֆինանսավորում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Gazeta-ն:

Twitter-ի իր էջում Թրամփը գրել է. «Մերձավոր Արեւելք իմ ուղեւորության ժամանակ ես հայտարարել եմ արմատական գաղափարախոսության ֆինանսավորման դադարեցման անհրաժեշտության մասին: Առաջնորդները Կատարին են մատնացույց արել»: