Փարիզը Սոֆիային աջակցություն է խոստանում եվրագոտուն ու Շենգենին Բուլղարիայի միացման հարցում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է AFP-ն։
Նրա խոսքով ,եթե Բուլղարիան շարունակի ջանքերը եվրագոտուն ու Շենգենին միանալու ուղղությամբ, Ֆրանսիան կաջակցի նրան։ «Ես նշել եմ վարչապետ Բոյկո Բորիսովի իսկապես եվրոպամետ դիրքորոշումները, ինչը չի կարող չուրախացնել»,- շեշտել է Մակրոնը ։
Բորիսովն էլ իր հերթին շնորհավորել է Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ ու կոչ արել չմոռանալ ԵՄ-ի սահմանային երկրների մասին։ «Ձեր եռանդի շնորհիվ Եվրոպան կարող է առաջ շարժվել։ Դա կլինի ուժեղ ու միասնական Եվրոպա, բայց մի մոռացել սահմանային երկրների մասին»,- նշել է Բորիսովը։





























