ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Կատարի շուրջ իրավիճակը կարող է դառնալ ահաբեկչության սարսափի վերջի սկիզբը։ Թրամփն իր Twitter-ում գրել էր, որ իր համար հաճելի է տեսնել, որ իր այցն ու հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագավորի ու եւս 50 արաբական երկրների ներկայացուցիչների հետ, արդեն իսկ արդարացնում է իրեն։

«Նրանք ասել էին, որ խիստ պայքարելու են ահաբեկչության ֆինանսավորման դեմ, բոլոր կապերը Կատարին էին մատնանշում։ Հնարավոր է ՝ սա կդառնա ահաբեկչության սարսափի վերջի սկիզբը»,- նշել է նա։