Թուրքիայում գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում ձերբակալվել է Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի ղեկավար Թաներ Քըլըչը։
Ինչպես տեղեկացնում է Euronews-ի թուրքական ծառայությունը, Amnesty International-ժի կայքում հրապարակված հայտարարության համաձայն Թաներ Քըլըչը ձերբակալվել է Իզմիրում գտնվող իր տան մեջ։
Amnesty International-ը կոչ է արել ազատ արձակել Թաներ Քըլըչին եւ նրա հետ նույն օրը ձերբակալված 22 փաստաբաններին։





























