ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է արեւային մարտկոցներ տեղադրել Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատին՝ որպես դրա կառուցման ֆինանսավորման տարբերակ։ Նման ոչ պաշտոնական հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Politico-ն, նշում է, որ նրա կարծիքով՝ մարտկոցների տեղադրումը պատի կառուցման ֆինանսավորման տարբերակներից է։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության բյուջեի նախագծի համաձայն (МВБ)՝ ԱՄՆ-ն նախատեսում է հաջորդ տարի 100 կմ երկարությամբ պատ կառուցել (60 մղոն) Մեքսիկայի հետ սահմանին։





























