Եվրասիական մ իությունում ցանկանում են 2018-19 թվականներին ավարտել հարկային եւ մաքսային փաստաթղթերի թվայնացումը: Հունիսի 7-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ե´վ հաշիվ-ապրանքագրերը, ե´ւ մաքսային հայտարարագրերը բոլոր 5 երկրների  ֆիսկալ մարմիններին հասանելի կլինեն տվյալների միասնական բազայում:

Կթվայնացվեն նաեւ կողմնակի հարկերի վճարման հայտագրերը: Այդ ժամանակ բիզնեսն այլեւս ստիպված չի լինի անհանգստանալ` արդյոք գործընկերն իր երկրում ԱԱՀ վճարել է (իսկ սա պետք է իմանալ, որպեսզի իր ԱԱՀ-ից դուրսգրում ստանա): Բոլոր հայտագրերը կտրվեն տվյալների  միասնական բազայով: Իսկ սա նշանակում է, որ Եվրասիական միության գործընկերների հետ առեւտուրն ավելի հեշտ եւ անվտանգ կդառնա: