2017 թվականի սկզբից Հայաստանից 32,5 հազար տոննա թարմ մրգեր ու բանջարեղեն են արտահանել։ Այս մասին հունիսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Ավանդաբար, դրանք հիմնականում գնում է Ռուսաստանը (31,5 հազար տոննա)։ Մնացած հազար տոննան արտահանվել է այլ երկրներ, հիմնականում՝ Վրաստան եւ Էմիրություններ։

Ամենաշատը՝ շուրջ 17 հազար տոննա, լոլիկ է արտահանվել, շուտով նաեւ ծիրան կարտահանվի։

«Արդեն սկսվել է կեռասի արտահանումը, շուտով նաեւ ծիրան կարտահանվի։ Այս տարի, եթե անսպասելի ոչինչ չլինի, նորմալ ծավալների ենք սպասում», - հայտարարեց Մակարյանը։