Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար անհասկանալի է, թե ինչու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդում չեն ընդգրկվելու ընդդիմության ներկայացուցիչներ:

«Գոնե առաջադրման փուլում կարող է լինել ընդդիմության ներկայացուցիչ, պետք է հնարավորություն տրվի նրանց: Չեմ կարծում, որ տրամաբանությանը հակասում է, որ առաջադրման իրավունք ունենա նաեւ ընդդիմությունը»,- այսօր՝ հունիսի 7-ին, հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն առաջարկեց նաեւ հանձնաժողովն անվանել ինքնավար մարմին. «Ժողովուրդը հանձնաժողովներից հոգնել է»:

Նշենք, որ Ագզային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը: