Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 09։00-ի սահմաններում Ծովազարդ գյուղի բնակիչ Նորիկ Մելիքյանը դաշտում սունկ հավաքելիս է՝ եղել, երբ ուշագնաց է եղել:
«Հովիվներն են պատաական նկատել գետնին ուշագնաց վիճակում ընկած համագյուղացուն»,- NEWS.am –ի հետ զրույցում ասաց Ծովազարդ գյուղի համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:
«Զանգեցին ինձ, շուտ կազմակերպեցի զանգեցի, բժիշկներն էլ՝ արագ արձագանքեցին եկան. բարձրացանք։ Ցեխոտ ճանապարհներ էր մի քիչ դա էր դժվարություն։ Տեղափոխեցինք հիվանդանոց»,- ասաց Արամայիս Ենգոյանը՝ հավելելով, որ այժմ գյուղացու առողջական վիճակը կայուն է:
«Վիճակը նորմալ է։ Ճնշումն էր բարձրացել, ինսուլտային նախանշաններ էին, բայց հիմա հիվանդանոցում է եւ արդեն վիճակը կայուն է»,- ասաց պարոն Ենգոյանը։
Նա նշեց, որ Նորիկ Մելիքյանը միայնակ է ապրում, երեխաներն ամուսնացած են, իսկ կինն էլ մահացել է։





























