Կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի ղեկավարման մեխանիզմները պետք է վերապահվեն ընդդիմությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարման մեխանիզմը պետք է վերապահի ընդդիմությանը: Իշխանությունները պետք է անցումային փուլ սահմանեն եւ ղեկավարումը հանձնեն ընդդիմությանը, կարող է երկիրը դրանից հետո զարգանա: Իհարկե, աղմկահարույց եւ սկանդալային բացահայտումներ պետք չէ սպասել, փոքր երկիր է, բոլորս ամեն ինչ գիտենք, բայց պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարումը հանձնել ընդդիմությանը: Մենք կողմ կլինենք միայն այդ դեպքում, հակառակ դեպքում մենք դեմ կլինենք սրան»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ Ագզային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը:





























