Քուվեյթի էմիր շեյխ Սաբախ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբախը մեկնում է Դուբայ, որպեսզի փորձի կարգավորել Կատարի շուրջ իրավիճակը։
KUNA-ի փոխանցմամբ, այս այցելությունը ճգնաժամային իրավիճակում միջնորդի դեր ստանձնելու՝ էմիրի ջանքերի մի մասն է։
Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը ու ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան հայտնել են, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Այսօր, հունիսի 7-ին, Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան կղզիներ պետությունը նույնպես հայտնել է Կատարի հետ հարաբերությունները դադարեցնելու մասին։





























