Դոմինիկյան հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Թեմիստոկլես Մոնտասան դատարարի որոշմամբ կալանավորվել է:

Նրանից բացի՝ բանտում է հայտնվել եւս 8 մարդ, որոնք մեղադրվում են Odebrecht շինարարական ընկերության հետ կապված կոռուպցիային սկանդալին առնչության մեջ:

Ընդհանուր առմամբ, գործով 14 մարդ է անցնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Listin Diario-ն: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարի կալանքի ժամկետը կես տարի է:

Կալանավորները ձերբակալվել են մայիսի վերջին: Odebrecht-ը հայտարարել էր, որ 2001 թվականին երկրի պաշտոնատար անձանց 92 մլն դոլարի կաշառք է բաժանել՝ ենթակառուցվածքների ծրագրերում պայմանագրեր ստանալու համար: