Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.59 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.99 դոլարի:

Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.71 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.40 դոլարի: