Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը հիմնադրամի կվերածվի։ Այս մասին որոշումն ընդունվեց հունիսի 8-ին Կառավարության նիստում։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ բուհական ինքնակառավարումը բարձրացնող աշխատանքի նման ձեւը բնորոշ է աշխարհի բոլոր առաջատար համալսարաններին։ Հայաստանը, լինելով մի շարք միջազգային միջբուհական կազմակերպությունների անդամ, անցում է կատարում աշխարհում ընդունված կառավարման ձեւին (համալսարանների մեծամասնությունն արդեն հիմնադրամների են վերածվել)։