Սահմանադրությունը պահանջում է, որ համայնքների միավորման դեպքում պետք է լսել այդ համայնքների կարծիքը. Հարգելի կառավարություն դուք չեք լսել այդ կարծիքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դուք կանչել եք մարզպետներին, ասել եք, որ սա քաղաքական որոշում է, եւ թող ոչ մի համայնքապետ չհամարձակվի թփրտալ, այս ծրագիրը պետք է իրականացվի: Եթե դուք սա համարում եք համայնքի ձայնը լսել, ասելով՝ զրուցել ենք բազմաթիվ մարզպետների ու համայնքների ղեկավարների հետ, եթե դուք սա համարում եք հանրային լայն քննարկում, ապա առաջարկում եմ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություն, եւ ձեւակերպել այնպես, ինչպես իրականացնում ենք»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Գեղարքունիքի շուրջ2 տասնյակ գյուղերի համայնքապետեր դիմել են իրենց եւ իրենց անհամաձայնությունն են հայտնել համայնքների խոշորացման առումով:
Զոհրաբյանը նշեց, որ խոշորացված համայնքներում ոչ մի դրական փոփոխություն չի եղել, եթե դրական լիներ, համայնքներն իրենք կգային կխնդրեին խոշորացնել համայնքները:
Նշենք, որ այսօր Հայաստանում արդեն հան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված, իսկ այժմ կառավարությունն այս օրինագծով առաջարկում է ձեւավորել եւս 34 խոշորացված համայնքներ, որոնց մեջ կմիավորվեն 328 համայնքներ:





























