Ճանապարհային ոստիկանությունը տեղկացնում է, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում նոր կառուցված օլիմպիական ավանի տարածք տրանսպորտային միջոցների մուտքն անվտանգ կազմակերպելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 9-ից Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ Եղվարդի խճուղու նշված հատվածում Զովունի գյուղի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին երթեւեկելի 3-րդ գոտուց կթույլատրվի երթեւեկել ուղիղ կամ դեպի ձախ՝ դեպի օլիմպիական ավանի մերձակա տարածք (նախկին ուղիղ կամ հետադարձի փոխարեն): Իսկ հակառակ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին նշված վայրում կարգելվի հետադարձի կատարումը՝ նրանք այդ հատվածում կարող են երթեւեկել միայն ուղիղ:
.jpg)





























