Առաջին չեչենը, որը լքել է երկիրը ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ կապված հետապնդումների պատճառով, ապաստան է ստացել Գերմանիայում, հայտնում է Tagesspiegel-ը։

Ըստ աղբյուրի, Գերմանիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ տղամարդը երկիր է ժամանել հունիսի 6-ին։ Նշում են, որ ապաստան տրամադրելու մասին որոշումն ընդունվել է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչների ու չեչենի անձնական զրույցից հետո։ Մոսկվայում գերմանացի դիվանագետները ստացել են  Չեչնիայում գեյերի շուրջ իրավիճակի կապակցությամբ ընդհանուր առմամբ հինգ դիմում։ Արդեն Գերմանիա մեկնածներից բացի, եւս երեքին հրավիրել են դեսպանատուն  զրույցի։ Tagesspiegel-ը չի բացառում, որ նրանք նույնպես կարող են ստանալ Գերմանիայում բնակվելու իրավունք։

Ավելի վաղ, նույնասեռականների նկատմամբ ռեպրեսիաներից թաքնվող չեչեն փախստականներին ընդունել էին Լիտվան ու Ֆրանսիան։