ԱՄՆ-ում բառերը պատրաստվում են մեծ թվով հաճախորդներ ընդունել՝ կապված ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի ելույթի հետ։ Reuters-ը հաղորդում է, որ բառերի մեծ մասը ճաշացանկում ներառել է նաեւ «իմփիչմենթ» կոկտեյլը եւ այլ «սուր քաղաքական ուտեստներ»։
Քաղաքականությամբ հետաքրքրվողները մտադիր են մի կողմ դնել բոլոր գործերը, որպեսզի հետեւեն «Վաշինգտոնյան սուպեր գավաթ» անունը ստացած իրադարձությանը ( ըստ ամենամյա եզրափակիչ մրցախաղի անվան)։
Հիշեցնենք, որ Քոմին ղեկավարում էր 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննությունը։ Քոմիին իր պաշտոնից ազատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսօր, տեղի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ին, նա պետք է Սենատի հետախուզության հանձնաժողովում վկայություն տա։





























