Մարդիկ, որ պաշտոնը ստանում են, չպիտի մտածեն, որ հավերժ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում  ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ  Հովսեփ Սիմոնյանին  մարզպետի պաշտոնից ազատելու որոշմանը։

«Մարդիկ, որ պաշտոնը ստանում են, չպիտի մտածեն, որ հավերժ է։ Բազմաթիվ խոսել ու ասել ենք, մեր ներքին քննարկումներն ու վերլուծություննմերն ենք արել  եւ հայտարարել՝  չի բացառվում, որ այդ փոփոխությունները լինեն, այդ թեման ձեր աչքի առջեւ  քննարկվում էր եւ եղավ փոփոխությունը»,–ասել է Արմեն Ռուստամյանը։

Հովսեփ Սիմոնյանի փոխարեն նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։

Ըստ Ռուստամյանի՝  նորանշանակը եռանդով լեցուն անձնավորություն է։