Դրանք մանր, փոքր հարցեր են, դրա համար նոր պատգամավորներ են եկել, էդ հարցերը նրանց տվեք: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն մարմնին վերաբերող հարցերին։
Գալուստ Սահակյանը «շատ պուճուր» հարց է համարում դիտարկումը, թե կոռուպցիան կանխարգելելու մարմին ստեղծելն արդյունավետ չի լինի՝ հաշվի առնելով, որ նման մարմիններ ունեցել ենք նախկինում, մինչդեռ դրանք հաջողության չեն հասել:
«Շատ պուճուր եւ չհասկանալի հարցեր եք տալիս: Երբ հարցերը կպատրաստեք ինձ տալու, կպատասխանեմ», - ասաց նա:
Դիտարկմանն արդյոք կլինե՞ն խոշոր գործիչներ, ովքեր կպատժվեն այս մարմնի ստեղծման արդյունքում, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ դա եւս փոքր հարց է: Նա նշեց, որ եթե ոչ մի բանի չհավատանք, ապա ոչ մի ակնկալիք չենք կարող ունենալ:





























