ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակը չի նպաստում համաշխարհային խնդիրների կարգավորմանը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի իրավիճակի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում, Իրաքում, ինչ է տեղի ունենում Աֆղանստանում: Հարկ է ասել, որ Միացյալ Նահանգներում ներքաղաքական իրավիճակը չի նպաստում, որպեսզի միջազգային ձեւաչափով աշխատանքը մտնի նման կառուցողական համակարգային մակարդակ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՇՀԿ-ի նեղ կազմով գագաթնաժողովում:





























