Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը «միամիտ» է համարում Կլիմայի փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Նա նշել է, թե Թրամփը չի ցանկանում խոստովանել, որ մաքուր էներգիան էժան է ածուխից եւ նավթից, փոխանցում է AP-ն։

«Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն հրաժարվի եսասեր հռետորաբանությունից եւ դառնա պատնեշներ չունեցող այս աշխարհի մի մասնիկը՝ մեզ օգնելով դրա պաշտպանության հարցում», -ասել է Բրենսոնը։ Նա նաեւ կասկած է հայտնել՝ կապված «Ամերիկան առաջինը դարձնելու» Թրամփի մտադրության հետ, քանի որ երբ խոսքը վերաբերում է կլիմային եւ օվկիանոսի ջրերին, ոչ մի պատնեշ չպետք է  լինի։