Իրաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 30 մարդ զոհվել է: Վկայակոչելով Իրաքում աղբյուրներին՝ Reuters-ը հայտնում է, որ կին ահաբեկիչը մահապարտի գոտին, որը հագուստի տակ էր թաքցրել, գործարկել է Քերբալա քաղաքից արեւելք գտնվող շուկայում:

Գործակալության տեղեկություններով՝ 35 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: