Ֆիլիպինների բանակը Facebook սոցկայքին կոչ է արել արգելափակել իսլամական գրոհայինների էջերը, որոնք սոցկայքն օգտագործում են երկրի հարավային Մարավի քաղաքի վրա իրենց հարձակումների մասին ապատեղեկատվություն տարածելու եւ անվտանգության ուժերի դեմ պայքարում գործողությունները համակարգելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ռազմական մեդիա մոնիթորինգի խումբը կեղծ անուններով 63 օգտահաշիվ է հայտնաբերել, որոնք սոցկայքում օգտագործում են «Իսլամական պետությանը» հարող «Մաութե» խմբավորման գրոհայինները։
«Նրանք սուտ եւ ապատեղեկատվություն են տարածում՝ ահաբեկիչների դեմ մեր պայքարում ավելի շատ խնդիրներ ստեղծելով», - Մարավի քաղաքում մամուլի ասուլիսում հայտարարել է փոխգնդապետ Ջո-Ար Էրերան։





























