Գերմանիան կոչ է անում ավելի մեծ դիվանագիտական ջանքեր գործադրել Կատարում ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է Reuters-ը։

«Մեր ամերիկացի գործընկերների, բայց նախեւառաջ տարածաշրջանում մեր գործընկերների հետ միասին, մենք պետք է փորձենք լուծում գտնել՝ հատկապես ծովային եւ օդային արգելափակումը հանելու համար», -ասել է Գաբրիելը լրագրողներին։ Նա նշել է, որ խոսքը սննդամթերքի եւ շատ այլ հարցերի մասին է։

Կատարի ԱԳՆ ղեկավար շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման էլ-Թանին գերմանացի գործընկերոջ հետ հանդիպելուց հետո ասել է, որ Կատարի արգելափակումը խախտում է միջազգային իրավունքը։