Թուրքիայի Սամսուն նահանգում հունիսի 9–ի երեկոյան զինվորներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Սամսուն նահանգի Քավաքի շրջանում զինվորների տեղափոխող  ավտոբուսի վարորդը մայրուղում կորցրել է կառավարումը, որի հետեւանքով հետեւեանքով ավտոբուսը կողաշրջվել է։

Ավտոբուսում գտնվող զինվորներից 38–ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։