Թուրփանջյան ընտանիքի հիմնադրամը կօգնի Հայաստանի մարզերի բժիշկներին բացել իրենց գործը։ NEWS.am -ի թղթակցին Ամերիկյան համալսարանի (որը իրականացնում է ծրագիրը) ֆինանսների հարցերով փոխնախագահ Գեւորգ Գոյունյանը հայտնել է, որ աջակցությունը ցուցաբերվելու փոքր ու միջին բիզնեսի համար նախագծի շրջանակում։
Ծրագիրն արդեն մի քան տարի շարունակվում է՝ մարզերի սկսնակ ձեռներեցների համար։ Նրանք անցնում են գործնական հմտությունների դասընթացներ, հետո ընտրվում են նրանց բիզնես ծրագրերը, որոնց տրամադրվում են փոքր ( մինչեւ 3․5 մլն դրամ) արտոնյալ վարկեր (տարեկան 5 տոկոսով, 3 տարի ժամկետով)։ Նախագիծն արդեն օգնել է ստեղծել մի շարք փոքր ձեռնարկություններ։ Իսկ այս տարի առանձին դասընթացներ են անցկացնելու բժիշկների համար, որոնք ծնվել են մարզերում ու ուզում են այնտեղ վերադառնալ։ Նրանց սովորեցնելու են ոչ միայն բիզնես ծրագրեր գրել, այլեւ կառավարել առողջապահության որակը։
Ինչպես եւ ակնկալվում էր, հիմնականում ծրագիրը գրավել է ատամնաբույժներին ու դեղագործներին։ Բայց արդեն կա նաեւ ուրիշ օրինակ։ Նախորդ ծրագրերից մեկով քաղաք Բերդում ստեղծվել է մասնավոր հեմատոլոգիական լաբորատորիա։
Ընդ որում եթե սկսնակ գործարարների համար ծրագիրը գործում է մի քանի մարզերում՝ Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի մարզում ու Ղարաբաղում, նաեւ Վրաստանի Սամցխե- Ջավախքում, ապա բժիշկների համար սահմանափակումներ չկան՝ նրանց ընդունում են ցանկացած մարզից։
«Ծրագրին արդեն մասնակցում են մոտ 15 բժիշկներ, որոնք անցնում են դասընթացներ համալսարանում։ Մեր ակնկալիքներով, մինչեւ տարեվերջ նրանք բիզնես կսկսեն»,- հայտնել է Գոյունյանը։





























