ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարին կոչ է արել դադարեցնել «ահաբեկչության ֆինանսավորումը»։ Նա նշել է, որ «պատմականորեն այնպես է ստացվել, որ Կատարը եղել է ահաբեկչության խոշոր ֆինանսիստը», հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Թրամփի խոսքով, Սաուդյան Արաբիայում տարածաշրջանի առաջնորդների հետ իր հանդիպումից հետո որոշվել է համատեղ ջանքերով ստիպել Կատարին հրաժարվել ահաբեկչությանն աջակցելուց։ «Մենք պետք է որոշում կայացնեինք՝ մենք կարող էինք հեշտ ճանապարհով գնալ, կամ էլ անել դժվար, բայց անհրաժեշտ քայլ։ Մենք պետք է դադարեցնենք ահաբեկչության ֆինանսավորումը։ Ու ես որոշեցի, որ եկել է ժամանակը, որ Կատարին կոչ անենք դադարեցնել ֆինանսավորումը»,- հայտնել է Թրամփը։





























