ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների՝ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը տեղի կունենա Գերմանիայում, G20 գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում աղբյուրին։
Նշվում է, որ Թրամփը ծրագրում է Պուտինի հետ հանդիպել Գերմանիա այցի ժամանակ։ Այդ ընթացքում Թրամփը նաեւ պետք է նաեւ Վարշավա այցելի։
Պարբերականն ընդգծում է, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության սկանդալի ֆոնին։





























