«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի մասով գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  Դատական տեղեկատվակ համակարգից: Դատական առաջին նիստի օր դեռ հայտնի չէ:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի անջատված մասով գործը նույնպես քննում է Արտուշ Գաբրիելյանը:

Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել եւ պահել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ է վերցրել եւ պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը եւ պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաեւ դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք:

Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել եւ պահել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաեւ նույն եղանակներով պատանդ է վերցրել եւ պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը եւ պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով:

Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել եւ պահել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ է վերցրել եւ պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը եւ պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաեւ դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք:

Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել եւ պահել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով: Նույն եղանակներով պատանդ է վերցրել եւ պահել երկուսից ավելի անձանց: Նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաեւ դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք: Սարգսյանն իր հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

Տիգրան Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել եւ պահել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով: Նույն եղանակներով պատանդ է վերցրել եւ պահել երկուսից ավելի անձանց: Մանուկյանըկազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն: Նրանք հանցավոր գործունեությունն ավարտել են 2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել են զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իրենց պահանջներից եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

Մարտիրոս Հակոբյանին , Սերգեյ Կյուրեղյանին, Թորոս Թորոսյանին եւ Գեւորգ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել եւ պահել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով: Նույն եղանակներով պատանդ են վերցրել եւ պահել երկուսից ավելի անձանց: Հանցավոր գործունեությունն ավարտել են 2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել են զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իրեն պահանջներից եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

Արամ Մանուկյանին եւ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել եւ պահել են շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով: Նույն եղանակներով պատանդ են վերցրել եւ պահել երկուսից ավելի անձանց: Նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաեւ դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: