«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները նկարահանման հրապարակում հրկիզվող մարդկանց ցուցանիշով ռեկորդ են սահմանել։

«Մարտի տեսարաններից մեկում մենք այնքան կասկադյորների ենք հրկիզել, որքան մեզանից առաջ ոչ ոք չի հրկիզել», - Newsru-ի փոխանցմամբ՝ Entertainment Weekly-ին ասել է պրոդյուսեր եւ սցենարիստ Դեւիդ Բենիոֆը։

Նրա խոսքով՝ կասկադյորական խմբի ղեկավար Ռոուլի Էրլեմը ենթադրում է, որ պետքէ  հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում։ Նկարահանման հրապարակում միաժամանակ 20 մարդ է հրկիզվել, իսկ տեսարանում 73 կերպարի են այրել։

Նշենք, որ «Գահերի խաղ»-ի յոթերորդ եթերաշրջանը բաղկացած կլինի 7 սերիայից։ Սակայն սերիաները նախկինից ավելի երկարատեւ կլինեն։

«Գահերի խաղ»-ի 7-րդ եթերաշրջանի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին, HBO հեռուստաալիքի եթերում։