Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բացառել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու հնարավորությունը, փոխանցում է РБК-ն։
Համապատասխան հարցին պատասխանելով՝ նա հայտարարել է. «ոչ եվրոպական բանակ չի լինի»։ «Ազգային խորհրդարաններն իրենք պետք է որոշեն հակամարտություններին իրենց զինվորների մասնակցության հարցը»։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ազգային պաշտպանության հարցում չի մրցակցի ՆԱՏՕ-ի հետ։ Գերմանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ Եվրամիությունն առանց բանակի էլ անվտանգության ապահովման հարցում իր ներդրումն ունի։ Բացի այդ, նա հաստատել է, որ Գերմանիան մտադիր է փուլ առ փուլ մեծացնել ռազմական ծախսերի ծավալը՝ մինչեւ ՆԱՏՕ-ի ստանդարտին՝ ՀՆԱ 2 տոկոսին հասնելը։





























