Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի  44-ամյա բնակիչը, որը ջրահեղձ է եղել հիդրոկայանի ջրահավաք ավազանում, ՀԷԿ-ի աշխատակից է եղել: NEWS.am-ի հետ զրույցում Այրքի գյուղապետ Արտյոմ Շաբոյանը նշեց, որ Կորյուն Ասլանյանը աշխատելիս է եղել, երբ ընկել է ջրամբարը եւ նրա կողքին գտնվող որդին չի կարողացել փրկել նրան:

«Դժբախտ պատահար է եղել, ոտքը սղղացել է, եւ նա ընկել է Այրքի տարածքում գործող հիդրոկայանի ջրահավաք ավազանի մեջ: Այնտեղից էլ խողովակում է հայտնվել եւ ջրահեղձ եղել»,-ասաց Շաբոյանը:
 Կորյուն Ասլանյանն ամուսնացած էր, 3 երեխաների հայր: