«Իսլամական պետության» գրոհայինները հարձակվել են Իրաքի գյուղերից մեկի վրա։ Հարձակման հետեւանքով 14 խաղաղ բնակիչ է զոհվել, ներառյալ՝ կանայք եւ երեք երեխաներ։

«Սինհուա»-ն, վկայակոչելով տեղի պաշտոնյային, հաղորդում է, որ միջադեպը տեղի է  ունեցել Իրաքի Սալահ էդ Դին նահանգի Մսեյլի գյուղում։ Գյուղի վրա 20 գրոհային է  հարձակվել։ Փոհրաձգության ընթացքում հինգ ահաբեկիչ է զոհվել։