Ռումինիայում իշխանությունները ստիպված են եղել փակել Պոենարի ամրոցը, որը հայտնի է կոմս Դրակուլայի շնորհիվ, հաղորդում է BBC-ն։
Պատճառը մոլեգին արջն է, որը երեք քոթոթ ունի։ Վերջին ժամանակներում զբոսաշրջիկներն ամրոցի ավերակներում հաճախ են բախվում նրա հետ։
Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը տեղի իշխանություններին կենդանիներին դուրս տանելու թույլտվություն է տվել, սակայն դեռ պարզ չէ, թե ուր կարելի է նրանց ուղարկել։





























