Մերձմոսկվայի Կրատովո Ռամենսկի գյուղում տղամարդն իր տան պատուհանից կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքով՝ երեք մարդ վիրավորվել է, դեպքի վայր ոստիկաններ եւ բժիշկներ են մեկնել:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: