Բաքվում հունիսի 11-ի երեկոյան անանուն զանգի պատճառով տարհանել են «Մետրոպարկ» առեւտրի կենտրոնի ացելուներին ու աշխատակիցներին։
Haqqin.az-ի հաղորդմամբ՝ անհայտ անձը հայտնել է առեւտրի կենտրոնում տեղադրված ռումբի մասին։
Հաղորդագրությունը ստուգելու ընթացքում առեւտրի կենտրոնում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Ներկայում որոնում են «հեռախոսային ահաբեկչին»։





























