Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացնում՝ երկու երկրների զինված ուժերի տարբեր զորքերի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններն անցկացվում են Նախիջեւանի տարածքում: Դրանք կտեւեն մինչեւ հունիսի 16-ը:





























