Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օրերս Երեւան քաղաքի մի բուժհիմնարկում հայտնաբերվել եւ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխվել 37-ամյա Հուսիկ Ա.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հետախուզման մեջ էր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հունիսի 2-ից ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:





























