Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում` Վարխանում, Աբասթումեւում եւ Արալ գյուղում, շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով վնասվել են տները եւ անասունների ֆերմաները. գրեթե ամբողջությամբ վնասված տների առաջին հարկերը ջրի մեջ են հայտնվել, հաղորդում է akhaltskha.net-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ, ջրհեղեղի ընթացքում տվյալ գյուղերում ընտանի կենդանիներ են սատկել, շրջաններում կամուրջները են վնասվել: Դեպքի վայր էին այցելել Ադիգենի տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

Գյուղատնտեսությունը բնական աղետի պատճառով եւս կրել է լուրջ վնասներ:

Նուն իրավիաճակն է եղել նաեւ Բորջոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղում: Ջրհեղեղի պատճառով փակվել էր կենտրոնական ավտո ճանապարհը: Ճանապարհը հնարավոր է եղել բացել աղետից մոտ մի ժամ անց, այն էլ վարորդների ջանքերով: Ականատեսների խոսքով, Ախալդաբա գյուղում լեռներից եկած ջրերը անցնում էին մարդկանց տների միջով բերելով իրենց հետ հող, քարեր եւ գերաններ:

Ջրհեղեղի պատճառով Վրաստանի տարբեր շրջաններում եւս կան վնասված տներ եւ ճանապարհներ:

Նշենք, որ վրացական աղբյուրների փոխանցմամբ, Թբիլիսիում ջրով են լցվել փողոցները, նկուղներն ու առեւտրի կենտրոնները: Մի քանի րոպե տեղացած կարկուտը վնասել է մեքենաները: Փողոցներում սահմանափակվել էին մեքենաների տեղաշարժը: Արեւելյան Վրաստանի Խաշուր քաղաքի մոտ գտնվող Սուրամուլա գետում հայտնաբերվել է 43-ամյա հովվի մարմինը: